Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է արգելել կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է արգելել կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տագնապալի է անվանել խորհրդարանի պատգամավորի հայտարարությունն ընդդեմ երկրի Սահմանադրության։

«Երկրի գերագույն օրենքը պարտավորեցնում է սահմանադրական մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը։ Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին լիարժեք ինտեգրումը Վրաստանի Սահմանադրությամբ հռչակված նպատակ է։
Բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որը հակասում է Սահմանադրության սկզբունքներին, մեր երկրի ու նրա ժողովրդի ընտրած ուղուն, պետք է ճանաչվի հակասահմանադրական և արգելված»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։
Խորհրդարանն այսօր՝ մարտի 2-ին, սկսեց քննարկել «Օրինաց ուժի» նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին» երկու օրինագիծ։ Իր ելույթի ժամանակ խորհրդարանական մեծամասնության անդամ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ «Եվրամիությունը մեր ինքնանպատակը չէ»։