Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար

Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոնին երկուշաբթի կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ ֆրանսիական Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու կապակցությամբ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Դեսպանին փոխանցվել է, որ Թուրքիան չի ընդունում և խստորեն դատապարտում Է Ֆրանսիայի Սենատում «Ժողովրդական պաշտպանության ուժեր» սիրիական քրդական կազմավորման անդամների պարգևատրումը։ Անկարան այն համարում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության սիրիական մասնաճյուղը։ Դեսպանի ուշադրությունն ենք հրավիրել այս տարրերի անջատողական և ապակայունացնող գործողություններին մեր երկրի և սիրիացիների դեմ»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը: