Դանիայի վարչապետ. Մեր, բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Ուկրաինա, որին մենք պետք է օգնենք, բայց չմոռանանք Մոլդովային, Վրաստանին և հարևան մյուս երկրներին

Մեր, բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Ուկրաինա և, իհարկե, մենք պետք է օգնենք, բայց չմոռանանք Մոլդովային, Վրաստանին և մյուս հարևան երկրներին,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը «Դաշինքից այն կողմ՝ գործընկերություն» պանելային քննարկման ժամանակ։
«Երբ դուք հարցնում եք, թե ինչ պետք է անենք ապագայում, ավելի շատ ծախսե՞նք մեր պաշտպանունակության վրա։ Սա առաջին բանն է, որ մենք պետք է անենք։ Որքանով կարող ենք, մենք պետք է օգնենք Ուկրաինային՝ զենքով, արդիականացմամբ, և մենք պետք է դա անենք արագ։ Մենք նույնպես պետք է միասին աշխատենք, պետք է ամուր գործընկերություն կառուցենք»,- ասել է Դանիայի վարչապետը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։