Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Օլաֆ Շոլցի հետ |

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Օլաֆ Շոլցի հետ |

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը նշել են Վրաստանի և Գերմանիայի միջև տարբեր ուղղություններով սերտ գործընկերային և բարեկամական հարաբերությունները։
«Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Գերմանիան կշարունակի աջակցել Վրաստանի արտաքին քաղաքական հիմնական նպատակներին։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Օլաֆ Շոլցին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել այն քայլերի մասին, որոնք Վրաստանը ձեռնարկում է Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը, որտեղ դրական է գնահատվել Վրաստանի ձեռք բերած առաջընթացը Վրաստանի ազգային օրենսդրական բազայի՝ Եվրամիության օրենսդրության հետ համատեղելիության առումով։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության, ինչպես նաև չճանաչման քաղաքականության համար։
Վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերին իրեն հարմար պահին հրավիրել է Վրաստան»,- ասվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։