3 երկրաշարժ՝ մեկ օրվա մեջ |

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, այսօր՝ փետրվարի 12 -ին 3 երկրաշարժ է գրանցվել, որոնցից մեկի էպիկենտրոնը Ախալքալաքի մունիցիպալոտետի Դիլիսկա գյուղում է։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 17:55-ին՝ Ախալքալաք քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։
Օրվա առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 12:07-ին՝ էպիկենտրոնը Օզուրգեթիից (Գուրիայի շրջան) Գոմի գյուղի մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա։
3,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12:21-ին Օզուրգեթիից 5 կմ հեռավորության վրա։4,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։