ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ

Փետրվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։