Շարունակում ենք աշխատանքները Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. Զախարովա



Շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի, ՊՆ-ի և խաղաղապահ զորակազմի հրամանատարության գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում լարվածության թուլացման ուղղությամբ։
«Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկա պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ»,- նշել է նա՝ անընդունելի որակելով ռուս խաղաղապահների դեմ հրապարակային հարձակումները և սադրանքները։

«Նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են։ Նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին»,- շեշտել է Զախարովան: