Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Արևելյան Ուկրաինա, մասնավորապես՝ Խարկով: Ընդ որում՝ Ուկրաինա նրա այցի մասին նախապես չեն հայտարարել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, փոխանցում է RTL-ը։ Բերբոքին ուղեկցել են նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբան և Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը։

Գերմանիայի արտգործնախարարը վստահեցրել է ուկրաինացիներին, որ նրանք կարող են ապավինել Բեռլինի աջակցությանը, այդ թվում Եվրամիությանն անդամակցության հարցում: Դիվանագետը հավելել է, որ Գերմանիան մտադիր է ռազմական աջակցության նոր փաթեթ տրամադրել Կիևին:

Կուլեբան Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է Կիևի կոչը՝ Ուկրաինային պետք է տանկեր տրամադրել: Նա հավելել է՝ կասկած չունի, որ Կիևը Բեռլինից ի վերջո կստանա Leopard տանկեր:

Բերբոքի այցից հետո ուշ երեկոյան Խարկովի իշխանությունները հայտարարել են տարածաշրջանում ռուսական ավիահարվածների մասին՝ կոչ անելով բնակիչներին մնալ թաքստոցներում: