Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին՝ երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության հարցերին։
«Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը մշտապես զարգանում է դրական դինամիկայով, ինչն էլ ավելի է ամրապնդում բարիդրացիական հարաբերությունները»։
Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ընդգծվել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը, նշվել է նաև, որ բոլոր կողմերի շահերից է բխում իրավիճակի ժամանակին դեէսկալացիայի իրականացումը և չլուծված հարցերի լուծման համար երկխոսության վերսկսումը։ Այս առումով նշվել է, որ Վրաստանի առաջարկած խաղաղ հարեւանության նախաձեռնությունը կարող է ամուր հիմք դառնալ կողմերի միջեւ վստահության վերականգնման համար»։
Վրաստանի կառավարության գրասենյակում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ , ՀՀ Ազգային ժողովի սփյուռք, երիտասարդություն և սպորտի կապերի պատասխանատու Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը։
Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի հարցերով ժամանակավոր ներկայացուցիչ Իրակլի Կվանչախաձեն։