Իսրայելը մտահոգված է միջուկային ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև աճող համագործակցությունից. Haaretz



Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգված են միջուկային ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև աճող համագործակցությունից։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
Պարբերականը հիշեցրել է, որ նոյեմբերի 21-ին Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ահարոն Խալիվան հնարավոր էր համարել, որ Իրանը կվերսկսի մինչև 90 տոկոս ուրանի հարստացման ծրագիրը՝ միջուկային զենք ստեղծելու համար։ Հայտարարության հենց հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Թեհրանը վերսկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացման ծրագիրը Ֆարդոյի միջուկային օբյեկտում։
Ինչպես նշում է թերթը, Իսրայելը վախենում է, որ Իրանի և Ռուսաստանի մերձեցումը Թեհրանին ազատություն է տալիս միջուկային զենք ստեղծելու փորձերում, դա են վկայում ուրանի հարստացման վերաբերյալ լուրերը։ Նյութի հեղինակն ընդգծել է, որ ներկա հանգամանքները «գրեթե զրոյացնում են» Միջուկային ծրագրի վերաբերյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում նոր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է Ֆարդոյի և Նաթանզի իրանական օբյեկտներում միջուկային ցենտրիֆուգների թվի կրկնապատկման մասին։ Նրա խոսքով՝ դա Թեհրանին հնարավորություն կտա շարունակել ուրանի հարստացումը մինչև սպառազինության մակարդակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն առաջին անգամ որոշել է Ֆարդոյի միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը հասցնել 60 տոկոսի՝ ի պատասխան երկրի Ատոմային էներգետիկայի վերաբերյալ գործակալության կառավարիչների խորհրդի որոշման: