ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը
![ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը](https://www.1lurer.am/images/news/31/150287/273687953_311141681058269_4542673903617239768_n.jpeg)
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։