Վիկտոր Օրբան. Վրաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելու որոշումը խտրական և անհարգալից վերաբերմունք է վրաց ժողովրդի նկատմամբ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ որոշումը, որով Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չտրամադրվեց, խտրական և անհարգալից վերաբերմունք էր վրաց ժողովրդի նկատմամբ։
Ինչպես Վրաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշել է Վիկտոր Օրբանը, սա վնասակար որոշում է և չի կարող արդարացվել նույնիսկ բարոյապես։
«Մեկ այլ խնդիր է Վրաստանի ոգին Եվրամիության նկատմամբ և նրա անդամ դառնալու ցանկությունը։ Բոլորս էլ գիտենք, որ Բրյուսելում շատ վատ որոշում է հայտարարվել, ես կասեի, որ դա խտրական որոշում էր, երբ թեկնածուի կարգավիճակ տրվեց Մոլոդովային ու Ուկրաինային, ոչ թե Վրաստանին։ Սա նույնիսկ բարոյապես արդարացված չէ, և դա վնասակար որոշում է։ Մեր հյուրն ու իր երկիրն արժանի են թեկնածուի կարգավիճակին, քանի որ վերջին մի քանի տարիներին նա շատ քրտնաջան աշխատում էր, և այս որոշումը անհարգալից վերաբերմունք էր վրաց ազգի, վրաց պետության նկատմամբ»,- ասաց Վիկտոր Օրբանը։
Օրբանի խոսքով՝ Հունգարիան կշարունակի աջակցել Վրաստանին՝ հնարավորինս շուտ թեկնածուի կարգավիճակ ստանալու և Եվրամիությանն անդամակցելու համար։
«Մենք կկարողանանք դա անել փորձագիտական օգնությամբ, 16 հունգարացիներ աշխատում են վրացական հարցերի շուրջ Եվրամիության շրջանակներում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի շուտով բանակցություններ սկսենք այդ ուղղությամբ»,- ասել է Վիկտոր Օրբանը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։