Վիկտոր Օրբանն աշխատանքային ընթրիքին հյուրընկալել է Իրակլի Ղարիբաշվիլիին |

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է աշխատանքային ընթրիքին։
Նրանց տեղեկություններով՝ գործընկերները խոսել են Վրաստանի և Հունգարիայի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի և համագործակցության հետագա խորացման մասին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։