Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել |

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել |





Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել 44 օր պաշտոնավարելուց հետո։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, քաղաքական ճգնաժամը Բրիտանիայում շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։
Ընդդիմախոսները Լիզ Թրասսին մեղադրում էին տնտեսական ճգնաժամի սրման մեջ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ թրեյքի առաջարկած փոփոխությունները՝ հարկերի նվազեցումը, մեծ աղմուկ են բարձրացրել բրիտանական տնտեսական բորսաներում, ֆունտ ստերլինգի արժեքը նվազել է։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, ստեղծված խնդիրների պատճառով Թրասը հրապարակավ ընդունել է թույլ տված սխալները և խնդիրները լուծելու համար փոխարինել է ֆինանսների նախարարին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։