Սոսո Գիորգաձեն նշանակվել է «Սաքպատենտիի» նախագահ |

Սոսո Գիորգաձեն նշանակվել է «Սաքպատենտիի» նախագահ |

Սոսո Գիորգաձեն նշանակվել է Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի նախագահ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել «Սաքպատենտի»-ի նոր նախագահի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։
Սոսո Գիորգաձեն մինչ «Սաքպատենտի» նախագահ նշանակվելը եղել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար, իսկ մինչ այդ՝ արդարադատության փոխնախարար։ Սոսո Գիորգաձեն Վրաստանի արդարադատության նախարարության համակարգում աշխատում էր 2013 թվականից։ Տարբեր ժամանակներում նա ղեկավարել է Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը և Արդարադատության տունը։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Սոսո Գիորգաձեին «Սաքպատենտի»-ի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։