Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը



ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը:
Հանդիպման նպատակը երիտասարդության շրջանում մշակույթի ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման կազմակերպումն էր:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան ներկայացրել են երիտասարդության շրջանում հաջողությամբ իրականացված պիլոտային ծրագիրը և առաջարկել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին միանալ նախաձեռնությանը:
Ծրագրով երիտասարդների համար էքսկուրսիա է կազմակերպվում այն տարածքներ, որտեղ տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը միանում է ծրագրին: