Շալվա Պապուաշվիլի. 2022 թվականի օրենքի գերակայության ինդեքսի համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանի 14 երկրների շարքում առաջինն է, փաստերը տապալում են ընկալումները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ հրապարակվել է Համաշխարհային արդարադատության նախագծի օրենքի գերակայության 2022 թվականի ինդեքսը, ըստ որի՝ Վրաստանը տարածաշրջանի 14 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Շալվա Պապուաշվիլին։
«Հրապարակվել է Համաշխարհային արդարադատության նախագծի 2022 թվականի օրենքի գերակայության ինդեքսը։ Տարածաշրջանի 14 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը։ Այն առաջ է ԵՄ անդամակցության բոլոր թեկնածուներից, առաջ է ԵՄ անդամ երկու երկրներից, առաջ է ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկրներից։
Այստեղ հիշենք, որ բաց բյուջեի վարկանիշով Վրաստանն աշխարհում առաջինն է (համապատասխանաբար՝ առաջ է ԵՄ անդամ բոլոր երկրներից)։ Կոռուպցիայի ցածր մակարդակով այն առաջ է անցել ԵՄ անդամ ինը և ՆԱՏՕ-ի 11 երկրներից:
Ժամանակ առ ժամանակ փաստերը հաղթում են պատկերացումներին: Մենք արդեն որերորդ անգամ ենք համոզվում, թե որքան է ապատեղեկատվական քարոզչությունը՝ ուղղված Վրաստանի նկատմամբ բացասական ընկալումների ձևավորմանը։
Համաշխարհային արդարադատության նախագծի (WJP) այս վարկանիշը մի քանի մակարդակի հետազոտությունների արդյունք է. կազմակերպությունը հարցում է անցկացնում փորձագետների և երկրների բնակչության շրջանում: Հետազոտության մեթոդաբանությունը ստուգվում է Եվրոպական միության հանձնաժողովի հետազոտական ​​կենտրոնի հետ համագործակցությամբ»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։