Բուլղարիան Թուրքիայի հետ ցամաքային սահմանի երկայնքով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել



Բուլղարիայում Թուրքիայի հետ ցամաքային սահմանի երկայնքով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել՝ հայտնում է Euronews-ը։
Նման քայլի պատճառն, ըստ երկրի իշխանությունների, ապօրինի ներգաղթյալների հոսքով պայմանավորված աննախադեպ ծանր իրադրությունն է, որոնք Թուրքիայից զանգվածաբար ներթափանցում են Բուլղարիայի տարածք:
Նշվում է, որ 200-կիլոմետրանոց սահմանի երկայնքով փշալարերով պարիսպ է կառուցվել, սակայն դա չի կանգնեցնում ապօրինի ներգաղթյալներին։
Բուլղարիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Իվան Դեմերջիևը տեղեկացրել է, որ քննարկումներ է ունեցել Թուրքիայի և Հունաստանի ՆԳ նախարարների հետ:

Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում սահմանը փորձել է հատել 104 հազար մարդ՝ 3,5 անգամ ավելի, քան անցած ամբողջ տարվա ընթացքում: