Պուտինը ստորագրել է դասալքության համար ազատազրկում սահմանող օրենդրական փաթեթը



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանցանք գործելը համարվում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։
Փաստաթղթում նշվում է նաև, որ պետական դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր գերի հանձնվելը կպատժվի առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Զորահավքի կամ ռազմական դրության պայմաններում դասալիքները կպատժվեն մինչև 15 տարի ազատազրկմամբ: Ազատազրկում է սահմանվում նաև ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար։

Պուտինը օրենք է ստորագրել այդ թվում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։