Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել զորահավաքից խուսափող ռուսաստանցիներին մարդասիրական վիզաներ տրամադրելու նախաձեռնության օգտին։

Նա հավելել է, որ պատրաստ է այդ հարցը քննարկել Եվրամիության գործընկերների հետ։

Ավելի վաղ Իռլանդիայի իշխանությունները հայտնել էին, որ կքննարկեն վիզաների տրամադրման հնարավորությունը ռուսաստանցիներին, որոնք չեն ցանկանում զինվորական ծառայություն անցնել Ռուսաստանի Զինված ուժերում: