Թբիլիսի-Բաթումի գնացքի տոմսերը թանկացել են |

Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ գնացքով երթուղին թանկացել է. Հուլիսի 25-ից ուղեվարձը կլինի՝ երկրորդ կարգը՝ 34 լարի, առաջին կարգը՝ 74 լարի, բիզնես դասը՝ 124 լարի։
Նախկինում Բաթումի-Թբիլիսի 2-րդ կարգի մարդատար գնացքի տոմսն արժեր 25 լարի։
«Սակագների բարձրացման մի շարք օբյեկտիվ պատճառներ ունեն։ Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի, գնացքների սպասարկման, նյութերի և այլ ծախսերի զգալի աճ կա։ Երկար տարիներ «Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ-ն չի փոխել սակագները, ընկերությունն իր սեփական միջոցներով սուբսիդավորել է ուղեւորափոխադրումները։ Նշենք, որ սիստեմատիկորեն բարձրանում են այլընտրանքային տրանսպորտով երթեւեկության սակագները»,- ասված է Պետական երկաթուղու հայտարարության մեջ։
Ընկերությունը նաև նշում է, որ ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար հիմնական էլեկտրական գնացքների բոլոր զեղչերը ուժի մեջ են մնում: Գործում է նաև մանկական սակագին (50%)՝ մինչև 10 տարեկան երեխաների համար մարդատար գնացքների բոլոր կատեգորիաների նստատեղերի համար: Նաև, եթե մինչև 5 տարեկան երեխան ճանապարհորդում է ուղևորի հետ, բայց առանձին նստատեղ չի զբաղեցնում, ապա նա տոմս գնելու կարիք չունի։