Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը |

Վերջին շրջանում հասարակության մեջ ծայրահեղ քաղաքական բևեռացվածության ֆոնին կազմակերպված հարձակումներ է տեղի ունենում Հանրայինի լրագրողների և նրա անկախ քաղաքականության վրա։
Ուզում ենք հստակ արձանագրել, որ Հանրային հեռարձակման ներկայիս ազատ և չեզոք խմբագրական քաղաքականությունը մեզանից յուրաքանչյուրի, հասարակության յուրաքանչյուր անդամի ամենամեծ ձեռքբերումն է երկրի ժողովրդավարության ճանապարհին։
Հանրային հեռարձակողը երկրի գլխավոր եվրոպական ինստիտուտն է, նրա անկախությունը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Հանրային հեռարձակողի ֆինանսավորումը եվրոպական պրակտիկայի անալոգն է, որին քննադատումը էժանագին քաղաքական հնարք է և կապ չունի կազմակերպության խմբագրական քաղաքականության և անկախության հետ։
Ֆինանսավորման ներկայիս ձևը ամուր երաշխիք է տալիս, որ կազմակերպությունը անկախ է կառավարությունից կամ ընդդիմությունից:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ձեռք բերված չեզոք կարգավիճակը վերջերս մեծացնում է հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ և ուժեղացնում քաղաքական գործիչների ցանկությունը՝ առնել իրենց վերահսկողության տակ, ուստի՝ ևս մեկ անգամ պարզաբանում ենք. առաջին ալիքը միշտ կլինի ոչ միայն ոչ քաղաքականացված էլիտա, ավելին հասարակության ծառայությունը այլևս երբեք չի դառնա քաղաքական իշխանության կողմ, քանի որ կուտակված փորձն այստեղ աշխատող մարդկանց իրավունք չի տա նույն սխալն անելու»,- հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենը՝ Թինաթին Բերձենիշվիլին:Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։