ԱՄՆ-ը Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի. Պենտագոն



Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի՝ տեղեկացրել են Պենտագոնից:
Այն կներառի NASAMS զենիթահրթիռային երկու համակարգ, նախկինում մատակարարված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար զինամթերք, ինչպես նաև 150,000 հրետանային արկ և հակամարտկոցային ռադարներ։

Պաշտպանության նախարարության տվյալով՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 7,6 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։