Իրանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել



Իրանը BRICS-ի խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) միանալու հայտ է ներկայացրել, այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին լրացուցիչ առավելություններ կբերի բոլոր կողմերին։
Օրերս նման հայտ էր ներկայացրել Արգենտինան։

Իրանի և Արգենտինայի կողմից հայտեր ներկայացնելու մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: