Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը



Թուրքիան համաձայնել է սատարել Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստիոն: Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին համաձայնել են լիարժեքորեն համագործակցել Թուրքիայի հետ` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների հարցերում: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Բացի այդ, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան որոշում են ընդունել ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկությունների փոխանակման հարցում համագործակցության մեխանիզմ ստեղծելու մասին: