Օտարերկրացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հավաստագիր ներկայացնելու պահանջը

Հունիսի 15-ից օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։