«Վրացական երազանքը» չի միանա նախագահի ակցիային |

«Վրացական երազանքը» չի միանա վաղվա համար Վրաստանի նախագահի հայտարարած ակցիային։ Ըստ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, վաղվա «անպատրաստ» ակցիայի «կարիք չկար», քանի որ վրացիների 85%-ը աջակցում է եվրաինտեգրմանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով կոնկրետ երկրի ձեռքբերումներից։
«Նախագահն այս ակցիայի համատեքստում կոչ արեց միավորվել պատերազմի կուսակցությանը, ինչպես ինքն էր դա անվանել, արմատական ընդդիմության հետ, որն ինքը դատապարտեց որպես հակապետական քարոզարշավ։ Սա, մեղմ ասած, անլուրջ է։ Բոլորը քաջատեղյակ են, այդ թվում Եվրոպայում, որ Վրաստանի բնակչության 85%-ը կողմ է եվրաինտեգրմանը։
Բացի այդ, ԵՄ-ն պետք է որոշում կայացնի արդարության սկզբունքի վերաբերյալ՝ հիմնվելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ձեռքբերումների գնահատման վրա։ Արդար գնահատականի պայմաններում Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալն այլընտրանք չունի»,- ասաց քաղաքական գործիչը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին հանրահավաք է հայտարարել։ Միաժամանակ նա կոչ արեց «Ամոթ» հասարակական կազմակերպությանը հետաձգել իրենց ծրագրած ակցիան և միանալ նախագահի ծրագրած հանրահավաքին։Զուրաբիշվիլին կարծում է, որ հունիսի 20-ին նախատեսված «Ամոթ» շարժման ակցիան հղի է «շատ վտանգներով»։