Ծալկայում բացվել է «Ադամանդե կամուրջը» |

Ծալկայի կիրճում (հայտնի է նաև որպես Դաշբաշի կիրճ) բացվել է «ադամանդե կամուրջ»։
Կամուրջը KASS LAND-ի նախագիծն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի վարչապետը, նախագծում ներդրվել է 120 մլն լարի, ստեղծվել է 250 աշխատատեղ։
«Ադամանդե կամուրջ»՝ 240 մետր երկարությամբ ապակե կամուրջ է։ Նրա կենտրոնում ադամանդի տեսքով սրճարան-բար է տեղակայված։
Տոմսերի արժեքը 29 լարի է։