Իրակլի Ղարիբաշվիլի. Հիմա վճռորոշ ժամանակ է, երբ մենք տեսնում ենք ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայում, Եվրամիությունը պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան կկանգնի իր դաշնակիցների կողքին

Հիմա վճռորոշ ժամանակ է, երբ մենք տեսնում ենք ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայում: Եվրամիությունը պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան կկանգնի իր դաշնակիցների կողքին, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գլոբալ անվտանգության ֆորումի քննարկման ժամանակ՝ Բրատիսլավայում։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ղարիբաշվիլին, այսօր շատ լուրջ և դժվարին ժամանակաշրջան է։
«Հիմա վճռորոշ պահ է, երբ մենք տեսնում ենք ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայում։ Սա պատմական պահ է: Այժմ ԵՄ-ն պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան կկանգնի իր դաշնակիցների, գործընկերների և համախոհ երկրների կողքին: Սա շատ լուրջ և դժվարին ժամանակաշրջան է: Վրաստանում պատերազմ էր շատ ավելի վաղ՝ 2008 թվականին: Մենք շատ թանկ գին ենք վճարել։ Վրաստանի բնակչությունը վճարել է դրա գինը: Անկախությունը վերականգնելուց հետո 1990-ականներին մենք երկու պատերազմ ունեցանք Ռուսաստանի հետ։ Ուստի դա մեր վերաբերմունքի, ընտրության և նաև քաղաքակրթության հարց է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանը հավատարիմ է եվրոպական չափանիշներին ու հիմնարար արժեքներին։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը բոլոր ուղղություններով առաջընթաց ունի։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։