Իրանի նախագահը վրեժ կլուծի Թեհրանում իրանցի սպայի սպանության համար


Իրանի իշխանությունները վրեժխնդիր կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  սպա (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Հասան Սայադ Խոդայի սպանության համար։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ հայտնում է IRNA գործակալությունը։

«Ես հաստատում եմ, որ ուժայինները լուրջ հետաքննություն կանցկացնեն, և, անկասկած, մենք վրեժ կլուծենք հանցագործներից հերոսի համար»,- քաղաքական գործչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Սայադ Խոդայի մեքենայի վրա, որը վերադառնում էր Թեհրանի արևելյան նրբանցքներից մեկում գտնվող իր տուն։ Հարձակմանը մասնակցել է մոտոցիկլետով երկու մարդ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։