Սաուդյան Արաբիան ցանկանում է Ռուսաստանին ներառել ՕՊԵԿ+-ի հետ նոր համաձայնագրում


Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը խոսել է ՕՊԵԿ+-ի հետ համաձայնագիր մշակելու թագավորության ցանկության մասին, որը կներառի Ռուսաստանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Դեռ վաղ է խոսել նոր համաձայնագրի մանրամասների մասին շուկայական անորոշության պայմաններում, պարզաբանել է նախարարը, սակայն ՕՊԵԿ+-ը կավելացնի արդյունահանումը «եթե պահանջարկ լինի»։

Մարտի վերջին Սաուդյան Արաբիայի իշխանությունները, որն առանցքային դիրք է զբաղեցնում ՕՊԵԿ-ում և ՕՊԵԿ + համաձայնագրում, կոչ արեցին չխառնել միջազգային քաղաքականությունը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը նավթի արդյունահանման կրճատման և համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու փորձերի հետ։ Աբդելազիզ բեն Սալմանի դիրքորոշումը պաշտպանել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին, որն իր միակ նպատակներն ու առաքելությունը համարում է նավթի համաշխարհային շուկայի կայունացումը։