Ավարտվեց «Եվրատեսիլ- 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան:

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, որին հաջորդում է Շվեդիան:

40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում:

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում էր SNAP երգով: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: 

Եզրափակչում Ռոզա Լինից զատ հանդես էին գալիս ևս 24 երկրի պատվիրակներ: