Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթը «Եվրատեսիլի» եզրափակչում


Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ ունեցավ 8-րդ համարի ներքո:

Եզրափակչում Ռոզա Լինից զատ հանդես կգան ևս 24 երկրի պատվիրակներ, սակայն քվեարկել կարող են մասնակից բոլոր 40 երկրներից։

Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ:

Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը: