Իրանի ներկայացուցիչը Եվրոպային խորհուրդ է տվել խելամիտ հարաբերություններ վարել Ռուսաստանի հետ


Եվրոպական երկրները պետք է խելամիտ հարաբերություններ վարեն Ռուսաստանի հետ, որպեսզի դուրս գան տնտեսական ճգնաժամից: Այդ մասին հայտարարել է Վիեննայում Իրանի պատվիրակության խորհրդական Մոհամադ Մարանդին:

«Եվրոպայում տնտեսական ճգնաժամի միակ լուծումն այն է, որ այդ երկրներն ավելի ռացիոնալ, ավելի խելամիտ հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ»,- դիվանագետի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: