Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին


Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին։

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Օ. Սաննիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։