Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար, որոնք նկարագրում են Վրաստանի պատմության ամենաոգեշնչող պահերը։
Ախալցխայում տվյալ ստենդը, որի վրա ցուցադրված են վրացի նշանավոր գործիչների լուսանկարներն ու իրադարձությունները, քաղաքում կլինի մեկ ամիս։ «Դուք միավորում եք Վրաստանը» արշավն իրականացվում է երկրի ութ քաղաքներում։