ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի տեղը զբաղեցրել է Չեխիան


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկել է կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կազմում Չեխիայի ընդգրկվելու օգտին՝ փոխանցում է ТАСС-ը:

Չեխիան դարձել է արևելաեվրոպական երկրների խմբից այդ տեղի միակ թեկնածուն, երբ ապրիլի 7-ին Ուկրաինայի հարցով Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստում բանաձև է ընդունվել խորհրդի կազմում Ռուսաստանի անդամակցության դադարեցման մասին: