Ուկրաինայում անկանխատեսելի զարգացումներ են սպասվում. ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն


Ուկրաինայում իրավիճակի շուրջ կարճաժամկետ հեռանկարում արդյունավետ բանակցությունների հավանականությունը փոքր է. հնարավոր է էսկալացիա: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը։

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կարծում են, թե կարող են հաջողությունների հասնել մարտի դաշտում»,- պարզաբանել է Ավրիլ Հեյնսը։

Նրա կանխատեսմամբ՝ մոտ ապագայում նշանակալի մարտեր և անկանխատեսելի զարգացումներ են սպասվում։