Բայդենը ստորագրել է լենդ լիզով Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է լենդ լիզով Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը։ Նպատակը Կիևին ռազմական աջակցության տրամադրումն արագացնելն է։

Օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահն օժտվում է ավելի լայն լիազորություններով՝ Կիևի հետ ռազմական տեխնիկայի ժամանակավոր օգտագործման տրամադրման վերաբերյալ համաձայնագրեր կնքելու համար:

Փաստաթուղթը Սպիտակ տան ղեկավարին թույլ է տալիս առանց նախնական վճարման օգնել ցանկացած երկրի, որը ռազմական աջակցության կարիք ունի։

Լենդ լիզի մասին առաջին պայմանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1941-ի մարտին։