Մայիսի 9֊ը Ախալքալաքում





Այսօր Ախալքալաքում ծաղիկներ խոնարհեցին հայրենական պատերազմի վետերան Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ։ Մայիսի 9-ը նշվում է որպես ԽՍՀՄ-ի Տարած հաղթանակի օրը ֆաշիստականն Գերմանիայի հանդեպ։ Առավոտյան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակիցները, ովքեր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ այցելեցին դեպի Վաչագան Վանցյանի կիսանդրու մոտ եւ հարգանքի տորգ մատուցեցին։
Ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ աշխատակւցներ։
Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Համլետ Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշում է. «Յուրաքանչյուր տարի այս օրը մեր հարգանքն ու խոնարհումն ենք բերում Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին եւ զոհված հերոսներին։ Այսօր մարտահրավերները շատ են եւ մոլորակին սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը, խաղաղություն եմ մաղթում աշխարհին»։
Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, զբոսաշրջության եւ հուշարձանների պաշտպանության ծառայության բաժնի պետ Վալերի Ստելմաշովը ցավով է նկատում, որ մունիցիպալիտետում բոլոր վետերանները մահացել են։ «Առաջ հավաքում էինք վետերաններին, խոսում էին հուշերով կիսվում, յուրաքանչյուրն իր տված կռվի մասին էր պատմում, այսօր ցավոք ոչ ոք չկա եւ մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը»։
Նշենք, որ յուրաքանչյուր տարի Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցում Երկրորդ համաշխարհայինի հերոսների հիշատակին։

Latest posts by Sona Tonakanian (see all)