Իտալիայի ԱԳՆ-ն արգելել է Կիևին մատակարարված զենքերն օգտագործել Ռուսաստանի դեմ հարվածների համար


Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Հռոմի կողմից Կիևին մատակարարվող զենքը չի կարող օգտագործվել ռուսական տարածքը վնասելու համար։ Այդ մասին նա ասել է Rai 1 հեռուստաալիքի թոք շոուի ժամանակ։

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային և նրա բանակին օրինական ինքնապաշտպանության համար, բայց միևնույն ժամանակ Իտալիան շարունակում է աշխատել խաղաղության ուղղությամբ։ Մենք չենք կարող զենք մատակարարել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար»,- ասել է Դի Մայոն:

Մայիսին Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին հայտարարել էր, որ երկիրը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հիմնականում՝ կմատակարարի կրակակետերը չեզոքացնող կայանքներ։