«Ազովստալից» խաղաղ բնակիչների տարհանումն ավարտվել է


Ուկրաինայի իշխանությունները հաստատել են, որ «Ազովստալի» ստորգետնյա ապաստարաններում թաքնված քաղաքացիական անձանց տարհանման մեկշաբաթյա գործողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի և Կարմիր խաչի ջանքերի շնորհիվ, հաջողությամբ ավարտվել է՝ գրում է BBC-ն։

Նախագահ Զելենսկին հայտնել է 300 տարհանված կանանց, երեխաների և տարեցների մասին: Մարդասիրական գործակալությունների թվերը տարբեր են, բայց բոլորն ընդունել են, որ «Ազովստալում» խաղաղ բնակիչներ չեն մնացել։ Այժմ աշխատանքներ են տարվում գործարանի տարածքից բոլոր վիրավորներին և բժիշկներին տարհանելու ուղղությամբ։

Սակայն «Ազովի» զինյալները հայտարարել են, որ չեն հանձնվելու։ «Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի ենք»,- ասել է Ազովի հրամանատարի տեղակալ կապիտան Սվյատոսլավ Պալամարը՝ ևս մեկ անգամ կոչ անելով միջազգային հանրությանը՝ օգնություն ցուցաբերել վիրավորներին հեռացնելու հարցում։