Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցները և Ուկրաինային ռազմական օգնությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ միջոցների նախաձեռնումը: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինային ռազմական աջակցության, ինչպես նաև միլիոնավոր ուկրաինացիների տնտեսական և մարդասիրական օգնության ցուցաբերմանը:

«Նախագահ Բայդենը բարձր է գնահատել ճգնաժամի ընթացքում Կանադայի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրա առաջատար դերը Ռուսաստանի նկատմամբ համապարփակ պատժամիջոցների սահմանման գործում»,- նշել են Սպիտակ տանը:

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են նաև առաջիկա «Ամերիկաների գագաթնաժողովը», որը կանցկացվի հունիսին՝ Լոս Անջելեսում: Արևմտյան կիսագնդի երկրների ղեկավարների հանդիպումներն անցկացվում են մի քանի տարին մեկ՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո: