Ճապոնիայի կառավարությունը 1,8 միլիոն դոլարի նոր բժշկական տեխնիկա Է նվիրել ակադեմիկոս Ն.Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկային (Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց): Այդ մասին ասվում Է Վրաստանի առողջապահության նախարարության կաքում:

Նախագծի գլխավոր նպատակն Է՝ ուժեղացնել կլինիկայի բուժական եւ ախտորոշիչ հնարավորությունները, հանդերձել տեխնիկապես եւ վերապատրաստել անձնակազմը, նշում են գերատեսչությունում: Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, առողջապահության փոխնախարար Իլյա Գուդուշաուրին, Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տարո Հոնդան, Ճապոնիայի դեսպանատան եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրացական գրասենյակի ներկայացուցիչներ:

Ազարաշվիլին շնորհակալություն Է հայտնել Ճապոնիայի կառավարությանն այն աջակցության համար, որը Վրաստանի առողջապահության ոլորտն ստանում Է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունից: «Համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին Հանրապետական հիվանդանոցը, որը մտնում Է բժշկական հոլդինգի մեջ, եւ որը համավարակի ժամանակ եղել Է քովիդ-կլինիկա, վերափոխվում Է հիբրիդային ռեժիմի:

Հանձնված տեխնիկայի օգնությամբ Հանրապետական հիվանդանոցն զգալիորեն կընդլայնի ծառայությունները»,-ասել Է Ազարաշվիլին: Համագործակցության համաձայնագիրը Վրաստանի առողջապահության նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության եւ Վրաստանի բժշկական հոլդինգի միջեւ ստորագրվել Է 2021 թվականի հուլիսին: Ակադեմիկոս Ն.Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան մտնում Է Վրաստանի բժշկական հոլդինգի մեջ, որը միավորում Է պետական ֆինանսավորում ունեցող կլինիկաներն ու բժշկական կենտրոնները: