Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանակից շրջաններում հաճախակի են դարձել հրդեհներն ու պայթյունները


Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել հրդեհներն ու պայթյունները ինչպես Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային, այնպես էլ մյուս շրջաններում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ՝ գրում է BBC-ն։

Ապրիլի 11-ից Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ։ Ռուսական կողմն այդ հարձակումներից շատերի համար մեղադրում է Ուկրաինային։ Կիևը, սակայն, պնդում է, որ ռազմական գործողություններ չեն իրականացնում Ռուսաստանի տարածքում։

«Ռազմական գործողություններ ներկայումս տեղի են ունենում միայն Ուկրաինայի սահմաններում, և դրանք չեն տարածվել Ռուսաստան, ուկրաինական բանակը ռազմական օպերացիա չի իրականացնում Ռուսաստանի տարածքում»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Al-Arabiya և Hadas արաբական հեռուստաալիքների հետ հարցազրույցում։