Ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետի գավաթի վոլեյբոլի մրցաշարը





Այսօր՝ մայիսի 4֊ին ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետի գավաթի վոլեյբոլի մրցաշարը, որին մասնակցում էին մունիցիպալիտետի 20 թիմ՝ տարբեր գյուղերից եւ Ախալքալաքից։

2 օր տեւած մրցաշարի արդյունքում երրորդ տեղն զբաղեցրեց Դադեշ գյուղի թիմը, երկրորդ հորիզոնականում Օրջա գյուղի թիմն է, իսկ քաղաքապետի գավաթը նվաճեցին Մեծ Սամսարի վոլեյբոլիստները։

«Մրցաշարը կազմակերպեցին Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակւցները։ Նպատակ ունենք խրախուսելու երիտասարդների սպորտային ակտիվության բարձրացմանը եւ հույս ունենք  աշնանը արդեն ավելի ընդլայնված թիմերով կկազմակերպենք մեկ այլ մրցաշար»,֊ մեզ հետ զրույցում նշեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Հիշեցնենք՝  մրցաշարին մասնակցեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի հետեւյալ թիմերը.
Կոչիո֊ԽավեթԲուզավեթ֊ ԴադեշԿարտիկամ֊ՂադոլարԳումբուրդո֊ ԲուղաշենՎաչիան֊ՉունչխաՉամդուրա֊ ԻխտիլաԿիրովական֊ՍուլդաԱզավրեթ֊ ՍամսարԶակ֊ՕրջաԽուլգումո֊Ախալքալաք

Latest posts by Sona Tonakanian (see all)