ԵՄ-ն ուսումնասիրում է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը


Եվրամիությունը դիտարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը և կոչ է անում խուսափել էսկալացիայից չճանաչված Մերձդնեստրում։ Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որն այցով գտնվում է Քիշնևում՝ հաղորդում է ТАСС-ը։

Նա ընդգծել է, որ Մոլդովային ռազմական օգնության շրջանակներում ԵՄ-ն արդեն որոշումներ է ընդունել «լոգիստիկ ու կիբեռանվտանգության հնարավորություններ ապահովելու մասին»։

Իր հերթին, Մոլդովայի նախագահ Սանդուն ասել է, որ դեռևս անխուսափելի չի համարել Մերձդնեստրում իրավիճակի սրացումը, սակայն հավելել է, որ կառավարությունն այս հարցով «գործողությունների ծրագրեր ունի»։