Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Ախալքալաքում





Երեկ՝ Մայիսի 3-ին, մոտավորապես ժամը 22։30 սահմաններում Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալքալաքից դեպի Գումբուրդո եւ Վաչիան գյուղեր տանող ճանապարհին, որի հետեւանքով մահացել է 20 ամյա երիտասարդ։
Ըստ մեր ունեցած տեղեկության մարդատար մեքենան հարվածել է տրակտորին։ Մեքենան տեղում այրվել է եւ 20 ամյա ուղեւորի կյանքը փրկել չի հաջողվել, շտապ օգնության խումբը տրակտորի երկու ուղեւորներին եւ մարդատարի վարորդին տեղափոխել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց։
Հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը մեզ հետ զրույցում նշում է. « Տուժողներից երկուսի՝ տրակտորի ուղեւորների վիճակը կայուն լավ է, իսկ մարդատարի ուղեւորի վիճակը միջին ծանրության, նրան տեղափոխում են Թբիլիսի »։
Մենք դիմել ենք ներքին գործերի նախարարություն, պարզելու, թե ո՞ր հոդվածով է ընթանում հետաքննություն, սակայն դեռ պատասխան չենք ստացել։

Latest posts by Sona Tonakanian (see all)