Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից


Ուկրաինայի իշխանությունները չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրությունից։ Այս մասին հայտարարել է երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ իսպանական El País թերթի հետ հարցազրույցում։

Պաշտոնյան քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անվճռականությունը Ուկրաինայի նկատմամբ։ «Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ուղերձները մի փոքր հիասթափեցնող էին, և, իհարկե, մենք ավելին էինք ակնկալում»,- նշել է Ստեֆանիշինան: Նա կարծիք է հայտնել, որ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին քննադատելու լիակատար իրավունք ունի:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայումս չի քննարկվում: