ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել է եվրագավաթներից


Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ռուսական ակումբներին թույլ չի տվել մասնակցել 2022-2023 թթ. մրցաշրջանի մրցաշարերին՝ հայտնել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

Ռուսական ակումբները զրկվում են հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային, Եվրոպայի լիգային, Կոնֆերանսների լիգային, Կանանց չեմպիոնների լիգային և Պատանեկան լիգային մասնակցելու իրավունքից:

Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն մերժել է ֆուտբոլի 2028 թ. կամ 2032 թ. Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու հայտը: